2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք


2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք
Ապրիլ 25 11:06 2025

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ՝ 11,2 տոկոսով։

«2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք»,- հիշեցրեց դատախազը։

Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը եղել են զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։

«2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին արձանագրվել էր 54 դեպք»,- նշեց նա։