Ավստրալիայում փրկել են հնարամիտ կոալային, որը կառչելով ամենագնացի անիվի հետնամասի մետաղական հատվածից՝ անցել է 16 կմ տարածություն:
Ինչպես նշում է Reuters-ը, վարորդը կանգ է առել՝ լսելով կենդանու բարձր ճիչը: Արագ օգնության հասած փրկարարները կոալային դուրս հանելու համար ստիպված են եղել մեքենայից առանձնացնել անիվը:
Մի քանի օր անասնաբուժական կենտրոնում համապատասխան խնամք ստանալուց հետո կոալան կրկին վայրի բնության գիրկն է վերադարձել:
Մասնագետների խոսքով` կոալան կերակրող էգ է եղել, սակայն նրա ձագին չի հաջողվել գտնել: