Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում
Ապրիլ 21 17:25 2025

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:

 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է` 90 կգ, 95 կգ, 98 կգ, հրում վարժությունում՝ 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը, պոկում վարժությունում բարձրացրել է 80 կգ և 86 կգ: Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվել է այս վարժությունում հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով: