Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որը դատապարտում է ՌԴ-ի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի և Վրաստանի:
«Համագործակցություն ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու այլ կազմակերպությունների միջև. համագործակցություն ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև» անվանումով փաստաթուղթն ընդունվել է 105 կողմ ձայներով, դեմ է քվեարկել 9 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 33-ը ձեռնպահ են մնացել։
Նախագծին կողմ է քվեարկել նաև Վրաստանը։ Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել։