Զինված ուժերում կստեղծվեն գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններ


Զինված ուժերում կստեղծվեն գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններ
Ապրիլ 18 13:33 2025

Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները, ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

 

Ըստ զեկուցողի՝ արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների առկայություն, որով ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:

 

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությունը է տվել նախաձեռնությանը: