Սա մահակ է ՏԻՄ-երի գլխին. Գառնիկ Դանիելյան


Սա մահակ է ՏԻՄ-երի գլխին. Գառնիկ Դանիելյան
Ապրիլ 18 12:16 2025

«Մի նոր գործիքակազմ ենք մտցնում, սա մահակ է ՏԻՄ-երի գլխին»,-խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ այդ մահակը կօգտագործվի ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի վրա։

Պատգամավորը ելույթ ունեցավ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե ինչու չեն օգտագործում արդեն եղած գործիքակազմերը, օրինակ՝ համայնքներ մտնելու՝ վերջերս դատախազությանը տված գործիքակազմը։

«Ի՞նչն է խանգարել, որ այն գերատեսչությունները, որոնք պետք է զբաղվեն համայնքներով, չեն զբաղվել և հիմա նոր գործիքակազմ եք մտցնում»,- հարցրեց պատգամավորը և հավելեց.«Այն ժամանակ, երբ ըմբոստ համայնքի ղեկավարները չհամաձայնեն իշխանությունների հետ՝ անմիջապես հրամանը կլինի և, ինչպես ասում են, եթե հրամանը կա, գոծը կճարվի,ինչ խնդիր կա»։