«Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում (2024թ․ հոկտեմբեր, Ստամբուլ, և 2025 թ․ ապրիլ, Անթալիա). գրել է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան Հայաստանի իշխանությունը, թեպետ մեր հայրենակիցներին հակառակն են փորձում համոզել։
Եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից արդեն երրորդ անգամ խորհրդարանական և կադրային դիվանագիտության փաստացի ղեկավարներն են մասնակցել, ապա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարությունից անգամ մեկ կցորդ ներկա չի եղել»։