Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 17 21:53 2025

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքական անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։

Պոկում վարժությունում նա փոքր արծաթե մեդալ էր նվաճել՝ երեք հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժությունում Հարությունյանը միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 185 կգ կշռող ծանրաձողը։