Մի շարք շրջաններում ձյուն է, բուք


Մի շարք շրջաններում ձյուն է, բուք
Ապրիլ 16 09:53 2025

Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: