«Հրապարակ» գրում է ․ Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում նախագծեր կան՝ Վարչական իրավախախտումների, Հարկային եւ հողային, Քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների հետ կապված: Սակայն առավել ուշագրավ է այն, որ կառավարության կողմից ներկայացվել է կրիպտոակտիվների հետ կապված օրենքների փաթեթ: Այսինքն, կառավարությունը փորձում է կրիպտովալյուտայի դաշտը կարգավորել:
Օրենսդրական փոփոխություններին ծանոթացած տնտեսագետը հետաքրքիր եզրահանգման էր եկել, ասում էր, որ այս իշխանության ներկայացուցիչներն այնքան են հարստացել, որ սկսել են կրիպտովալյուտա ձեռք բերել, եւ օրենսդրությունն էլ, ըստ այդմ, փոփոխության են ենթարկում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 04․ 25 թ համարում։