ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում է արտահերթ ընտրությունների․«Հրապարակ»


ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում է արտահերթ ընտրությունների․«Հրապարակ»
Ապրիլ 16 08:27 2025

«Հրապարակ» գրում է  ․Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը եւ հոխորտում թալանը  «հատիկառհատիկ» վերադարձնելու, երբեմնի «դուխը չկորցնելու» մասին, դրան են ուղղված հնչող նոր խոստումները:

Նաեւ փորձում է կանխել ու ուղղորդել «Ապօրինի գույքի մասին» օրենքի հետ կապված ՍԴ որոշումը, քանի որ այս օրերին բարձր դատարանը մտել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու այդ օրենքով: Եթե քիչ թե շատ օրենքին ծառայող ՍԴ ունենայինք, ապա այդ օրենքն անպայման հակասահմանադրական կճանաչվեր: Երեկ ԱԺ-ում Փաշինյանը սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որեւէ հիմք չկա»:

Հետո ափերից դուրս էր գալիս` բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ էլ այնպես ճչաց, որ դահլիճից դուրս լրագրողներին ճեպազրույց տվող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, աչքերը կլորացրեց, հետո իրեն հավաքեց`շարունակեց խոսքը։ ՔՊ-ում Փաշինյանի պահվածքը ենթադրել է տվել, որ գնում են արտահերթի, քանի որ Ալիեւը չի հրաժարվում Սահմանադրությունը փոխելու պահանջից: Անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն՝ ե՛ւ արտահերթ ընտրություն, ե՛ւ հանրաքվե: Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 16․ 04․ 25 թ համարում։