Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր գլխացավի դեղը չէր խմել։ Այս մասին Live News-ի Դիտակետ» հաղորդաշարի ընթացքում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
«Եկել կանգնել գժություններ է անում, շարժումներ է անում։ Նայսում ես ու ասում՝ թշնամու երազանք»,-ասաց նա։
Ղազարյանի խոսքով՝ նրա վիճակից երևում է,թե ինչպես է ղեկավարում երկիրը, որքանով է տիրապետում բնագավառներին, ցուցանիշներին ու իրավիճակին։
«Բացարձակ անտեղյակ է, որովհետև ինքը չի աշխատում , չի էլ զբաղվում էդ ամենով։ Հիշեք պաշտոնազրկված Վահան Քերոբյանին, որը հարցազրույցի ժամանակ ասել էր՝ ամիսներով վարչապետի հետ չի հանդիպել։ Կառավարություն, որը կազմված է ընդամենը 12 նախարարից, ոլորտի ղեկվար էկոնոմիկայի նախարարը, փաստորեն վարչապետի հետ ամիսներով չի հանդիպել։ 12 մարդ կառավարությունում պետք է ամեն օր հարցեր քննարկեն, խորհրդակցեն, բայց ինքը էդ հետաքրքրությունները չունի։ Գնացել է Սյունիքի մարզում , համայնքի բնակիչներն իրենց համար կենսական նշանակության հարցեր են բարձրացնում, մտածում են ՝ հազարից մեկ վարչապետ է եկել, մարզպետ է եկել, ասում են՝ մենք խմելու ջուր չունենք։ Հարցը փոխանակ ուսումնասիրեն, տեսնեն՝ գուցե ջրաղբյուր է ցամաքել, ջրագիծ կառուցեն, կազմակերպեն համայնքի ջրամատակարարումը, կանգնում ասում է՝ ես Սևանից ջուրը բերեմ հասցնեմ ստեղ , քանի մլդ դոլար փող կնստի, քեզ ո՞վ ա ասում Սևանից ջուր բերես, որ համայնքի խմելու ջուրն են Սևանից բերել, որ Մեղրիի ջուրը պետք ա Սևանից բերես, ով ա ասում, որ Սևանի ջուրը խմելու ա։ Մի անգամ ագային պարկի տնօրենը խմեց, ընկավ ինֆեկցիոն հիվանդանոց։ Հետո էլ գյուղացիներին ասում է՝ դուք ջուր չունեք, որովհետև երևանցիներն ատամները լվանում են։ Մարդկանց կռվացնում, միամիտ մարդ լինի, կհավատա, կասի՝ վարչապետ ա, երևի ճիշտ ա ասում»,- ասաց Ղազարյանը։