Երբ Սերժ Սարգսյանը վատ բան է ասում մեր մասին, դրանից մեր վարկանիշը բարձրանում է. Ալեն Սիմոնյան


Երբ Սերժ Սարգսյանը վատ բան է ասում մեր մասին, դրանից մեր վարկանիշը բարձրանում է. Ալեն Սիմոնյան
Ապրիլ 15 15:17 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վատ բան է ասում ՔՊ-ի մասին, դրանից իրենց վարկանիշը բարձրանում է։

«Պարոն Սարգսյանին առաջարկում եմ հաջորդ ընտրություններին իր դեմքով հանդես գալ, մասնակցել բանավեճի, քարոզարշավ անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է կապիտուլյանտ բառին՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ «Սերժ Սարգսյանն էլ մերժված է»։

«Բանակը զինում էր 80-ականների զենքերով, բայց 2007 թվականի ջիպերով ու դղյակներով էին ապրում։ Շատ լավ է, թող խոսի, ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»,- նշեց ԱԺ նախագահը։