Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող քարտեզները


Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող քարտեզները
Ապրիլ 11 20:34 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

 

Հիշեցնենք, որ օրերս ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:

 

 

 

 Ավելին՝ սկզբնաղբյուրում։