4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը կարճ հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով այսօր մամուլում տպագրված հոդվածին, համաձայն որի 44-օրյա պատերազմից հետո Արմեն Սարգսյանը Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջոցով ուղերձ է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է․
«Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»։
Կցված է նաև լուսանկար։