Անթալիայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը


Անթալիայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը
Ապրիլ 11 15:44 2025

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»։  X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ու հրապարակել Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպման լուսանկարները։

Հիշեցնենք, որ Անթալիայում մեկնարկել է  Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու համար Թուրքիա են մեկնել տարբեր երկրների պաշտոնյաներ։

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։