Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով փորձել են գողություն կատարել


Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով փորձել են գողություն կատարել
Ապրիլ 11 10:23 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտա 39/12 շենքի նկուղից փորձել են գողություն կատարել։

Երևանի բնակիչ 33-ամյա Արաքսյա Խ․-ն հայտնել է, որ ժամը 13։30-ի սահմաներում Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի նկուղից 2 երեխաներ փորձել են գողություն կատարել, իր երեխան կանխել է, որի ժամանակ նրան վախեցրել են և, ըստ իր երեխայի, նրանց ձեռքին «ատրճանակ» է եղել:

Ոստիկանները պարզել են, որ գողության փորձ կատարած երեխաները հանդիսանում են Երևանի բնակիչներ 13-ամյա Լ․ Խ․-ն, 13-ամյա Ա․ Պ․-ն և 13-ամյա Մ․ Պ․-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անցկացվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ և հանձնվել են ծնողներին, իսկ ատրճանակը եղել է մանկական խաղալիք:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: