Վահան Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր


Վահան Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր
Ապրիլ 10 20:25 2025

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: Այս մասին Կոստանյանը տեղեկացրել է  X-ի միկրոբլոգում:

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,-գրել է նա: