Չարենցավանում սպանությամբ ավարտված վիճաբանության ժամանակ դանակահարված տղաներից մեկին կալանավորելու որոշում է կայացվել․ մյուս 4-ը տուժող են ճանաչվել


Չարենցավանում սպանությամբ ավարտված վիճաբանության ժամանակ դանակահարված տղաներից մեկին կալանավորելու որոշում է կայացվել․ մյուս 4-ը տուժող են ճանաչվել
Ապրիլ 1 19:37 2025

Չարենցավանում օրերս սպանությամբ ավարտված վիճաբանության գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Չարենցավանում խմբակային վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ եւս 5 անձ տարբեր վնասվածքներով տեղափոխվել  հիվանդանոց։

Վիրավորում ստացած անձանցից չորսը, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տուժող են ճանաչվել։

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանության, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով և այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով առողջությանը ծանր վնաս պատճառելու, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով և զենքի գործադրմամբ՝ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու հատկանիշներով։ Վերջինս ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։