«Մարտի 29-ի երեկոյան վերջապես տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասված հարցազրույցը»,-Թելագրամի իր ալիքում գրել է ԱԺ նախգահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
« Թե ով է վարել հարցազրույցը, թույլ տվեք չասել, թողնենք ինտրիգը մնա մինչև վերջին րոպեն: Միայն կասեմ, որ ընտրությունը միանշանակ ճիշտ էր, և հենց առաջին րոպեից լավ զրույց սկսվեց: Այն տևեց 2 ժամ 30 րոպե, բնական է, այդ ամբողջը եթեր չենք տա, որպեսզի զերծ մնանք նախկինում ասվածը կրկնելուց ու բաներից, որը կարող է չափից շատ աղմուկ բարձրացնել այսօր: Նպատակը չի եղել աղմուկը, այլ ասել բաներ, որոնք դեռ չեն ասվել: Ամբողջական տարբերակը կմնա իմ արխիվում և մի օր գուցե հասանելի կդառնա բոլորին: Իսկ հրապարակվող մասը հետաքրքիր, ուղիղ և ինձ բնորոշ անկեղծությամբ մի ծաղկաքաղ է քննարկված բոլոր թեմաների վերաբերյալ: Հարցազրույցը հասանելի կլինի այս ամսվա վերջում: Շնորհակալություն»։