75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է՝ ձերբակալված է. Փաստաբան (Տեսանյութ)


75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է՝ ձերբակալված է. Փաստաբան (Տեսանյութ)
Ապրիլ 1 17:05 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ստանձնել է գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի իրավունքների պաշտպանությունը։ Նա տեսակցել է  կնոջը՝ ՁՊՎ-ում։

«75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է, ինչ ձերբակալված է»,-գրել է նա։ 

Մելիքյանի խոսքով, ձերբակակել, ապա բաց են թողել Կիմա տատիկի քեռու աղջկան՝ 90-ամյա կնոջը։ 

«Ուրեմն՝ վերջին ձևով սպառնացել են․ «փակելու ենք քեզ», «բանտերում փտելու ես»։ Քաղաքական հարցեր են տվել՝ ի՞նչ գործ ունես էս ինչի, էն ինչի հետ»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ կնոջը տեսախցիկի ներքո երկար հարցաքննել են առանց փաստաբանի։