Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք․ Տիգրան Ավինյան


Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք․ Տիգրան Ավինյան
Մարտ 29 14:59 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․ «Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։

Ընտրվել են ծառեր, որոնք՝

Դիմացկուն են

Չեն առաջացնում ալերգիա

Ապահովում են մաքուր օդ ու ստվեր

Լավ են աճում Երևանի պայմաններում:

Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կենսունակության ցուցանիշը հասել է 94%»։