ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր


ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր
Մարտ 29 14:16 2025

Ռուսաստանը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա. հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել: Տուժածներից 3-ի վիճակը ծանր է, հայտնում է dw.com-ը:

«Մեծամասշտաբ հրդեհ է տեղի ունեցել ռեստորանային համալիրում, հրդեհվել է նաև բարձրահարկ շենք և առանձնատներ։ Փրկարարներն աշխատում են ամենուր՝ մարելով կրակը»,- ​​ասվում է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի գրառման մեջ։

Նրա խոսքով՝ քաղաք գրոհի է ենթարկվել ավելի քան 20 անօդաչու թռչող սարքի միջոցով, որոնց մեծ մասը խփվել է։