Գյումրիում ՔՊ թեկնածուն դասական փաշինյանական է, նա գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով. Աբրահամյան


Գյումրիում ՔՊ թեկնածուն դասական փաշինյանական է, նա գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով. Աբրահամյան
Մարտ 28 13:34 2025

Այն, որ Գյուրմրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա որևէ մեկի համար, կարծում եմ, նորություն չէ. ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հեռուստաբանավեճի ժամանակ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար»։   

«Բայց ուզում եմ հստակ արձանագրենք, որ Արցախը և Արցախի ՊԲ-ում ծառայությունը շատերիս համար եղել է հպարտություն։ Շատերս մեր ծառայությունն Արցախի ՊԲ-ում կատարել ենք պատվով և այսօր էլ այդ հիշողությունները դաջված են բոլորիս սրտում»,-ասաց նա և ներկայացրեց իր ծառայության ընթացքը՝ 2006թ.-ից ի վեր Արցախում։

«Գյումրիում ՔՊ թեկնածուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, մյուս կողմից էլ պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների բոլոր մեղսակցությունների համար՝ հայրենիքի հանձնումից մինչև ՀՀ-ի անվտանգությունը թշնամիներին վաճառելը։ Դրանով իսկ ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար»,-ասաց նա։