ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա․«Հրապարակ»


ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա․«Հրապարակ»
Մարտ 27 08:17 2025

«Հրապարակ» գրում է ․ Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության: Եվ որոշվել է ակտիվ նախաձեռնողականություն չդրսեւորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ` դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով: Իսկ ՌԴ գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրությունը, որով ընթացք է տրվել եվրաքվեի նախաձեռնությանը։

Եվ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով մեկ փոխվարչապետի հաստիք է ավելանալու, եւ նա պետք է նշանակվի եվրոպամետների թվից, սակայն առայժմ այդ մասին իշխանությունում քննարկումներ չկան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 27․ 03․ 25 թ համարում։