Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք


Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք
Մարտ 27 00:13 2025

Մարտի 26-ին տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։