Խելացի և ուժեղ՝ մայրիկի պես. Սերենա Ուիլյամսը հրապարակել է իր ու Ալեքսիս Օհանյանի առաջնեկի նոր լուսանկարը (լուսանկարներ)


Խելացի և ուժեղ՝ մայրիկի պես. Սերենա Ուիլյամսը հրապարակել է իր ու Ալեքսիս Օհանյանի առաջնեկի նոր լուսանկարը (լուսանկարներ)
Սեպտեմբեր 16 13:54 2017

Աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսը, որը սեպտեմբերի մեկին լույս աշխարհ է բերել իր ու հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի առաջնեկին, հրապարակել է դստեր նոր լուսանկարը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարում 2 շաբաթական Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը քնած է: Նա կրում է մանկական բոդի, որի վրա գրված է «Խելացի և ուժեղ՝ մայրիկի պես»:

Հետաքրքրական է, որ փոքրիկի անունով արդեն ինստագրամյան էջ է բացվել, որն արդեն ունի 20.000 հետևորդ:

Նշենք, որ աշխարհահռչակ մարզուհին և միլիոնատերը, որը Reddit կայքի համահիմնադիր-ղեկավարն է, նշանադրվել են 2016թ.: