«Եթե գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է՝ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի». Ալեն Սիմոնյանը պնդում է՝ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում


«Եթե գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է՝ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի». Ալեն Սիմոնյանը պնդում է՝ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում
Մարտ 25 11:46 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները փակուղում են։

 

«Երևի թե, մի փոքր անսպասելի էր Ադրբեջանի համար մեր առաջարկը՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, երևի դրանով են պայմանավորված հաղորդագրությունները՝ կրակոցների մասին, ինչը հետաքննության առիթ է, ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Սիմոնյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։

 

«Դա աբսուրդ է, անլուրջ է, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան, իմ դեմը կանգնեն, փորձեն իրենց ասածը հիմնավորել»,- նշեց ԱԺ նախագահը՝ պնդելով, թե խաղաղության համաձայնագրում առկա բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։

 

«Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»,- ասաց նա։