Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի տեսքով, հետո առատ ձյան։ Մարզի ճանապարհների մաքրման համար բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվել ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից։
Ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։
10.30-ի դրությամբ փակ ճանապարհներ մարզում չկան՝ հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմ։