Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնագրություն է հրապարակել. ու՞մ հետ են ցանկանում հանդիպել


Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնագրություն է հրապարակել. ու՞մ հետ են ցանկանում հանդիպել
Մարտ 22 10:12 2025

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնագրություն է հրապարակել՝ նշելով, որ իր փաստաբանական խմբին վերագրվող ինֆորմացիայի հավաքագրման տեղեկատվությունն ամբողջությամբ ճիշտ է, ճիշտ է հեռախոսահամարը։

 

Նա հայտարարել է, որ իր Թելեգրամ ալիքում նյութեր հրապարակվում են իր գիտությամբ։

 

Այդ հայտարարության մեջ ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն անձինք, ովքեր հիմա գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում, (անկախ նրանից ԱՄՆ քաղաքացի են թե ոչ), բայց նախկինում աշխատել են Հայաստանի Հանրապետության պետական կամ ուժային կառույցներում և ցանկանում են հայտարարություն կամ հաղորդում տալ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն իրավիճակի մասին, Վարդան Ղուկասյանի փաստաբանական խումբը ցանկանում է հանդիպել այդ մարդկանց հետ:Գաղտնիությունը՝ կապահովվի:

 

Խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝(702) 953 -9500, աշխատանքային օրերին՝ առավոտյան 

ժամը 9:00-ից - 18:00-ը»։ Ի դեպ, նա իր կողմնակիցներին կոչ է արել հաջորդ երեքշաբթի հավաքվել ԱՄՆ դեսպանատան դիմաց ու պահանջել օբյեկտիվ քննություն իր գործով։  

 

Ձայնագրության մյուս մասն` այստեղ: