Համակարգը մաքրում են Արսեն Թորոսյանի ընկերներից․ «Հրապարակ»


Համակարգը մաքրում են Արսեն Թորոսյանի ընկերներից․ «Հրապարակ»
Մարտ 22 08:48 2025

«Հրապարակ» գրում է ․ Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով: Մանուկյանը եւս Թորոսյանի ընկերներից է, ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դեռեւս գործող տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ օրերս պաշտոնը կզիջի ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Ուռուցքաբանականի տնօրեն Նարեկ Մանուկյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ, սակայն համակարգում խոսում են, որ Մանուկյանի ազատումը պացիենտների կողմից «նվիրատվությունների» պատճառով է եղել։

Դեռեւս անցած տարվա վերջերին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել մի շարք ԲԿ-ներում` պետպատվերով բուժվող պացիենտների կողմից նվիրատվությունների հայտնաբերման նպատակով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 22․ 03․ 25 թ համարում։