«Եվս մի գույն պակասեց մեր քաղաքից, երկրից․ Արա Դեղտրիկյանը մեծ արտիստ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը՝ հավելելով․ «Նրա նման արտիստին պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից՝ թատրոնից։ Չգիտեմ՝ ով է կազմակերպում, ոնց, բայց էդպես պետք է լիներ»։ Հարցին՝ գուցե վերաբերմո՞ւնք է, հաշվի առնելով, որ հաճախ էր աչքի ընկնում իշխանությունների հանդեպ քննադատությամբ, նշել է․ «Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, բայց խոսքի ազատությունը վերագրել մարդու մատուցած ծառայությանը․․․ զուգահեռներ անցկացնելն անիմաստ է։ Մարդը ծառայել է երկրին, թատրոնին, մշակույթին, արվեստին»։ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիտ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին է՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից: