Ռուսաստանը Հայաստանին համարում է բարեկամ երկիր և մտադիր է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ։
«Իրականում, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել ու չեն կարող խզվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Նա ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ թե՛ երկկողմանի, թե՛ պատմական, թե՛ մշակութային առումով»,- նշել է Պեսկովը։