Լևոն Քոչարյան․ ՔՊ, թե՞ ՔՀ


Լևոն Քոչարյան․ ՔՊ, թե՞ ՔՀ
Մարտ 19 23:43 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր Տելեգրամի ալիքում գրում է․

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին: 

Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից

1.Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ: 2.Համաձայնագիր՝ ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում:

P.S. ՔՊ, թե՞ ՔՀ(քաղաքացիական համաձայնագիր)»։