Քաղաքացիները փակել են ՔԿ տանող ճանապարհը. բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց


Քաղաքացիները փակել են ՔԿ տանող ճանապարհը. բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց
Մարտ 19 20:45 2025

Մի խումբ քաղաքացիներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։

«Մեկ ժամ է՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այստեղ են, ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց չի՞ հետաքրքրում այստեղ ինչ հավաք են իրականացնում մարդիկ»,–ոստիկանների՝ ճանապարհը բացելու պահանջին ի պատասխան ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։