Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի քաղաքին տանք նոր շունչ, հնարավորություն. Մարտուն Գրիգորյան


Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի քաղաքին տանք նոր շունչ, հնարավորություն. Մարտուն Գրիգորյան
Մարտ 19 17:11 2025

«Սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող, աշխատատեղերի լուրջ խնդիրներ ունեցող քաղաք է Գյումրին և մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի քաղաքին տանք  նոր շունչ, հնարավորություն»-Գյումրու քաղաքապետի ընտրությունների շրջանակներում Նորավան թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր քաղաքը» դաշինք գլխավորող  Մարտուն Գրիգորյանը։

 Նա նշեց, որ քաղաքապետի աշխատանքն է Գյումրու խնդիրները ճիշտ ներկայացնել կառավարությանը և ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խնդիրների լուծումները բերել քաղաք։

Մարտուն Գրիգորյանն ասաց, որ տուրիզմի ոլորտում իր թիմի ներկայացրած ծրագրերը լուրջ ներդրումներ են ներգրավելու Գյումրի՝ սպասարկման և այլ ոլորտներում, իսկ դրա շնորհիվ քաղաքաշինության ակտիվացման արդյունքում արհեստավորները և աշխատուժը կմնան քաղաքում և չեն բռնի արտագնա աշխատանքի ճանապարհը։