«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է. «Իհարկե, ողջունելի է, որ միջազգային կառույցներն անդրադառնում են Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, սակայն անընդունելի է, որ նրանց խոսույթը սահմանափակվում է «արդար դատավարության» մասին կոչերով, պահանջներով։
Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից, հետևաբար, միայն դատավարության գործընթացի քննարկումը անընդունելի է։
Միջազգային հանրությունը պետք է զբաղվի բացառապես նրանց անհապաղ ազատման հարցով, և այս տեսանկյունից հստակ է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի խոսքը բանտարկյալներին ազատ արձակալու մասով։
Մեկ անգամ ևս հորդորում եմ միջազգային հանրությանն Ադրբեջանի նկատմամբ հստակ պահանջ ներկայացնել՝ անպահաղ ազատելու Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»։