Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելու է համաձայնագիրը և հույս ունեմ՝ հնարավորինս շուտ. ֆինանսների նախարար


Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելու է համաձայնագիրը և հույս ունեմ՝ հնարավորինս շուտ. ֆինանսների նախարար
Մարտ 19 14:09 2025

Եթե դա Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է, Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությու՞ նն է մեզ զիջում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի սահմանում Հայաստանի կողմից չի կարող Եմ դիտորդը կանգնել, սա ինքնիշխանության զիջում չի՞, ինչո՞ւ պետք է թշնամական երկրի ղեկավարի ցանկությամբ մեր կողմից չկանգնեն, չշրջեն ԵՄ դիտորդները սահմանին:

«Կարող է մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենք:

Եթե խաղաղության վերաբերյալ համաձայնություն կա, ապա ես կարծում եմ, որ սահմանազատման գործընթացները մինչև այդ շարունակվելու են:

Ես հավատում եմ, որ ստորագրվելու է համաձայնագիրը և հույս ունեմ՝ հնարավորինս շուտ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ լինելու է խաղաղություն»,-ասել է Հովհաննիսյանը: