12 մլրդ դոլար պարտքին կավելանա ևս 750 մլն դոլար… պետական պարտքը ժողովրդի ու սերունդների վզին է մնում. Եղիազարյան


12 մլրդ դոլար պարտքին կավելանա ևս 750 մլն դոլար… պետական պարտքը ժողովրդի ու սերունդների վզին է մնում. Եղիազարյան
Մարտ 15 13:40 2025

Նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն բոլորս գիտենք, որ ՀՀ-ն 12.03.2025 թ-ին թողարկեց 750 000 000 դոլար արժեքով պարտատոմս,  որոնք արդեն ներկայացված են միջազգային բորսայում։ Այդ պարտատոմսերի տոկոսաբերությունը 6.75% է, հասարակ լեզվով ասած՝ Հայաստանը ասում է՝ իմ պետության երաշխիքով ինձ 6.75%-ով վարկ տվեք՝ 10 տարի ժամկետով։ Այսինքն՝ այն 12 միլիարդ դոլար պարտքին ևս կավելանա այս նոր 750 մլն դոլար պարտքը։

Բա էդ թռիչքային տնտեսական աճի դեպքում ինչպե՞ս է գոյանում այսքան սրընթաց պարտքի կուտակումը, կարո՞ղ է թռիչքային աճ ունեն նաև երկրում առկա կոռուպցիան ու ատկատները։

Այս պետական պարտքը կառավարությունը չի մարելու, այս պետական պարտքը չարքաշ ժողովրդի ու նրա սերունդների վզին է մնում»։