Երեկ երեկոյան Թումանյան փողոցում ոստիկանությունը հերթական մասկի շոու-օպերացիան էր իրականացրել։ Հայրենի ոստիկանները այս անգամ որոշել էին իբր ապօրինի զենք կրելու կասկածանքով «ասֆալտին պառկեցնել» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին։ Դիմակավորված անձինք կանգնեցրել էին Սուքիասյանին ուղեկցող Toyota Prado-ն, որում պատգամավորի թիկնապահներն էին գտնվում, և իրենց հատուկ էժանագին մեթոդներով բերման ենթարկել՝ իբր ապօրինի զենք են կրում։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երկու ժամ անց թիկնապահներն ազատ են արձակվել, քանի, որ վերջիններիս մոտ որեւէ ապօրինի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Թե ինչ նպատակ ունի ոստիկանության հերթական չստացված շոուն, ըստ էության կարելի է բացատրել նրանով, որ հանրությանն ուզում են ցույց տալ, թե իբր աշխատում են, տիրապետում են իրավիճակին, բայց ամեն անգամ ավելի են խայտառակվում, նվազեցնելով առանց այն էլ գոյություն չունեցող վարկանիշը։
Irakanum.am