Տնտեսվարողներն առաջարկեցին «լռությամբ հարգել Էկոնոմիկայի նախարարության կորուստը». Պապոյանն արձագանքեց՝ «գործարա՞ր եք, թե՞ ընդդիմադիր»


Տնտեսվարողներն առաջարկեցին «լռությամբ հարգել Էկոնոմիկայի նախարարության կորուստը». Պապոյանն արձագանքեց՝ «գործարա՞ր եք, թե՞ ընդդիմադիր»
Մարտ 3 14:46 2025

«Կա-սե-ցո՛ւմ, կա-սե-ցո՛ւմ» վանկարկումով տնտեսվարողները իրենց բողոքի ակցիան շարունակում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ։ Նրանց պահանջն է չեղարկել շրջանառության հարկի մասին նոր օրենքը։

«Ժողովուրդ ջան, եկեք լռությամբ հարգենք Էկոնոմիկայի նախարարության կորուստը»,-հայտարարեց բողոքի ակցիային մասնակցող տնտեսվարողներից մեկը։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նախարար Գևորգ Պապոյանը։

«Տեսնում ենք, որ նախարար ունենք, բայց նախարարություն չունենք»,-շարունակեց տնտեսվարողը։

Գևորգ Պապոյանն առաջարկեց դահլիճում նստեն՝ խոսեն։ 

«Էդ թեստից արդեն 10 անգամ անցել ենք, բոլորին տեսել ենք, բոլորի հետ զրուցել ենք»,-ասացին ակցիայի մասնակիցները։ 

«Հիմա դուք գործարա՞ր եք, թե՞ ընդդիամդիր գործիչ, եկեք պայմանավորվենք՝ ընդդիմադիրները թող մնան այստեղ ցույց անեն, ես շատ հարգում եմ նրանց, ով գործարար է՝ գնանք ներսում քննարկենք»,-ասաց նախարարը։ 

Առաջարկվեց հավաքվածները բոլորով ներս մտնեն»։