Թերքս և Կայկոս կղզիների ափերի մոտ զբոսաշրջիկի վրա շնաձուկ է հարձակվել, ինչի հետևանքով նա կորցրել է երկու ձեռքն էլ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Կինը, որը, ենթադրաբար, Կանադայի քաղաքացի է, փորձել է մոտենալ ծովային գիշատչին՝ լուսանկարելու համար։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ 55-ամյա զբոսաշրջիկը ափից մի քանի մետր հեռավորության վրա ծանծաղ ջրում է եղել, երբ շնաձուկը հարձակվել է։ Ականատեսները պնդում են, որ ամուսինը փորձել է կնոջը փրկել գիշատիչից, սակայն չի կարողացել կանխել ողբերգությունը։