Վարդան Ղուկասյանը հայտատարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի գյումրեցիներ և շիրակցիներ, կոչ եմ անում բոլորիդ միանալ իմ սկսած պայքարին, որը զանգվածային քաղաքական արշավ է՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ ԿԱՌՈՒՑԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ։ Սա այն եզակի հնարավորությունն է, որը կարող է իսկապես զարկ տալ Գյումրու տնտեսական ակտիվությանն ու գյումրեցիների բարկեցությանը։ Հետևյալ կոչով ես ազդարարում եմ մեր պայքարի մեկնարկի մասին և հորդորում բոլոր սրտացավ շիրակցիներին, լրատվական ալիքներին և գյումրեցի պաշտոնյաներին սատարել այն։ Հավատացեք՝ մենք կարող ենք հաջողել՝ մեր աչքի առջև ունենալով շաքարի գործարանի հիմնումի պատմությունը։
Առաջիկա անելիքների մասին կխոսեմ շուտով։ Աստված մեր սկսած գործին զորավիգ»