«Այո՛, ես համալրել եմ «Հայրենիք» կուսակցության շարքերը եւ ժամանակն է ձեզ բոլորիդ այդ մասին տեղեկացնելու։ Դուք շատերդ գիտեք իմ անցած ճանապարհն ու իմ տարած պայքարը։ Դեռ կալանավայրում էի, երբ որոշեցի, որ պայքարը ոչ միայն պիտի շարունակեմ, այլ իմ պայքարն ավելի կառուցողական պիտի սկսեմ, ու ես չպատկանելով որեւէ կուսակցական ուժի՝ որոշեցի, որ կառուցողական պայքարի համար պետք է ընտրել ուժ, միանալ եւ քո ներուժը դնես, կարեւոր է, որ ում հետ պայքարի ճանապարհ ես անցնում դժվարին ժամանակ էդ մարդիկ կողքիդ են լինում, չեն թողնում քեզ քո խնդրի հետ միայնակ։
Իհարկե, ընդդիմադիր դաշտում, տարբեր կուսակցություններում, դաշինքներում ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնց հետ ես էլի ճանապարհ եմ անցել, կիսել դժվարին օրեր, վստահ եմ՝ նրանք նույն պես իմ որոշման համար ուրախ կլինեն։ Եվ, վերջիվերջո, կապ չունի մենք որ կուսակցության անդամ ենք, շատերիս համար առաջնային պիտի լինի հայրենիքի շահը։
Մինչ կուսակցությանը անդամագրվելը՝ շատերդ գիտեք նաեւ որ ես Արթուր Վանեցյանի եւ առհասարակ «Հայրենիք» կուսակցության անդամակիցների հետ ներկա իշխանության դեմ երկար պայքարի ճանապարհ ենք անցել, առիթ եմ ունեցել շատ անգամներ նրանց հետ մտքերի, մտորումների մասին կիսվելու ու մեզ բոլորիս կապել է հայերինք ունենալու ու պահելու միտքը», - գրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` նախկին քաղբանտարկյալ ՏԱԹԵՎԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԸ (ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ);