Փաշինյանն ու Վադեֆուլը քննարկել են ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր


Փաշինյանն ու Վադեֆուլը քննարկել են ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փետրվար 15 20:00 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի հետ: Հայտնում են Կառավարությունից։       Քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության, ինչպես տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ