Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյnւն է տեղի ունեցել․ հոգևnրականը վնասվшծքներով տեղափnխվել է հիվանդանnց


Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյnւն է տեղի ունեցել․ հոգևnրականը վնասվшծքներով տեղափnխվել է հիվանդանnց
Փետրվար 15 15:43 2025

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Նշված վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։