Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ


Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ
Փետրվար 15 15:21 2025

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: 
 
Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: