Սուրեն Պապիկյանը և Լիտվայի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը


Սուրեն Պապիկյանը և Լիտվայի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը
Փետրվար 15 14:10 2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։