«Այսօրվա կռիվն աշխարհում, որից բացառված չէ նաև մեր երկիրն ու ժողովուրդը, քաղաքակրթական, արժեքային կռիվ է։ Նայեք այսօրվա մեծ բեմահարթակներում ինչպիսի խոսքեր են հնչում, ինչի մասին են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց, որ մեր իրականությունը պարուրված է պոպուլիզմի, մարդահաճության, մարդապաշտության ամենաստորին աստիճանի գաղափարներով։
«Ես շատ կցանկանայի մեր երկրում ընդհանրապես գաղափարաբանություն լիներ, այսօրվա չարիքի իշխանությունը որևէ գաղափարաբանություն ունենար, որը փորձում է ինչ-որ ձևով գլխավոր ստախոսը մատուցել, բայց մատուցել ինչ մակարդալով՝ ջնջելով, ջարդելով, փշրելով բոլոր սիմվոլները, որովհետև չունեն որևէ գաղափար, գաղափարաբանություն, արժեքային հավատամք, ոչինչ։ Այդ պատճառով կարող են հինգ օր առաջ մի բան ասել, հինգ օր հետո՝ այլ բան։ Սա նշանակում է սկզբունքային, արժեքային որևէ հիմք չունեցող, ստի, չարիք վրա հիմնված, փողի և իշխանության պաշտամունքով ապրող մարդկանց խումբ է, որն այսօր «առաջնորդում» է մեր երկիրը»,- ասաց Բագրատ Սրբազանը։