Երկար ժամանակ ջուր չի լինի


Երկար ժամանակ ջուր չի լինի
Փետրվար 15 11:46 2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 14-ին ժամը 13:00-ից մինչև փետրվարի 15-ը 00:00-ն կդադարեցվի Խանջյան  2/1-33 շենքերի, Տիգրան Մեծի Պող.  1-15 շենքերի, Փավստոս Բուզանդ  1-7 շենքերի, Մ.Մկրտչյան փողոցի, Հանրապետության 21-85 շենքերի, Դեղատան փողոցի, Ագաթանգեղոս 29 շենքի, Վ.Սուրենյանց, Չայկովսկու, Ֆիրդուսի փողոցների, Վարդանանց  15 շենքի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի՝

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների,

Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: